387 դիտում, 2 ժամ առաջ - 2026-10-13 15:01
Քաղաքական խաղադաշտ

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչների հետ․ քննարկվել է TRIPP նախագիծը

ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչների հետ․ քննարկվել է TRIPP նախագիծը

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վերջերս հանդիպեց «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինք խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից։

«Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման և խաղաղությունը տնտեսական հնարավորությունների վերածելու ջանքերին, տարածաշրջանային փոխկապակցվածության մեծացմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար առավել բարեկեցիկ ապագայի խթանմանը»։