447 դիտում, 3 ժամ առաջ - 2026-09-30 15:55
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Անհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Անհայտ կորածների հարազատները հանդիպել են ԱԺ հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանի գլխավորությամբ այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում «Անհայտ կորած անձանց հարազատների համահայկական ասոցիացիա»-ի ներկայացուցիչների հետ։

Հանդիպմանը ներկա էին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղինակ Վարդանովը, անդամներ Գառնիկ Դավթյանը, Գեղամ Մանուկյանը, Անուշ Միրզոյանը և Հակոբ Սիմիդյանը։

Քննարկվեցին անհայտ կորած անձանց վերաբերյալ մի շարք խնդիրներ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցությունը շարունակել կանոնավոր և թեմատիկ հանդիպումների ձևաչափով՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա ձևավորելով առավել առարկայական օրակարգ