1038 դիտում, 1 օր առաջ - 2026-10-12 17:34
Քաղաքական խաղադաշտ

Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին:

Նախարար Միրզոյանը հետաքրքրվել է վերջին օրերին իրադարձությունների հետևանքով Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով՝ հույս հայտնելով, որ դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդիրների հանգուցալուծման:

Արարատ Միրզոյանն իր օմանցի գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետևողական ամրապնդմանն ուղղված քայլերը:

Նախարարները քննարկել են բազմակողմ հարթակներում առկա հարցեր՝ միտված տարածաշրջանային համագործակցության խթանմանը: