2721 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-03 12:40
Քաղաքական խաղադաշտ

Տարվա վերջում իրավիճակն ավելի բարդ է լինելու. Նարեկ Կարապետյան

Տարվա վերջում իրավիճակն ավելի բարդ է լինելու. Նարեկ Կարապետյան

«Մեր հարյուր հազարավոր հայրենակիցներ զբաղվում են գյուղատնտեսությամբ: Գյուղացին կանգնած է խնդրի առաջ՝ մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները լարված են ու տարվա վերջում ավելի բարդ է լինելու:

Հնչել են հայտարարություններ, պատասխաններ, որոնք, ամենայն հավականությամբ, լուծման չեն տանում»,- ԱԺ-ում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ խոսելով առկա մարտահրավերների մասին:

«Հայկական քաղաքական միտքը կարող է լուծել այս հարցը, կարող է կարգավորել հարաբերությունները, որովհետև բազում անգամներ եղել են ավելի սուր ժամանակաշրջաններ, բայց դրանք լուծվել են ճիշտ դիվանագիտության արդյունքում»,- նշել է նա: