Այսօր՝ նոյեմբերի 4-ին, կմեկնարկի և նոյեմբերի 27-ին՝ ժամը 24։00-ին կավարտվի համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Այս մասին հայտնում է ԿԸՀ-ն։
ՏԻՄ ընտրություններ են լինելու Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Բաղրամյան, Մեծամոր, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։