60 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-04 13:21
Հայաստանով մեկ

Բանակում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ԶՈՒ ԳՇ պետ

Բանակում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ․ ԶՈՒ ԳՇ պետ

Բանակում ինքնասպանությունների կանխարգելման ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, սակայն դրանց մանրամասները ներկայացնելու համար երկար ժամանակ կպահանջվի։ Այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով ինքնասպանությունների կանխարգելման վերաբերյալ հարցին։

«Շատ երկար ժամանակ է դրա համար պահանջվում, ես հիմա չունեմ այդ ժամանակը»,- նշել է նա։

Ասրյանի խոսքով՝ զինծառայողների մահվան դեպքերը կարող են պայմանավորված լինել տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ միջանձնային հարաբերություններով, ֆինանսական և առողջական խնդիրներով։ Նա մահվան դեպքերի ընդհանուր համատեքստում հիշատակել է նաև ծառայությունից դուրս պատահարներն ու ճանապարհատրանսպորտային վթարները։