285 դիտում, 58 րոպե առաջ - 2026-09-17 13:14
Քաղաքական խաղադաշտ

Եթե դժգոհ եք ՀԱՊԿ-ից՝ դուրս եկեք, իսկ Տիգրանաշենի հանձնումը մենք կկանխենք. Էդգար Ղազարյան

Եթե դժգոհ եք ՀԱՊԿ-ից՝ դուրս եկեք, իսկ Տիգրանաշենի հանձնումը մենք կկանխենք. Էդգար Ղազարյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշում է՝ եթե Հայաստանը դժգոհ է ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ դուրս չի գալիս։

«Պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե Հայաստանը դժգոհություն ունի, ո՞ւմ եք սպասում, իսկ եթե դուրս չեք եկել, ուրեմն պետք է պահեք պայմանագրաունակ պետության վարկանիշը»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Ղազարյանի խոսքով՝ նույնը վերաբերում է նաև Բելառուսին. եթե այդքան դժգոհություն կա, ինչո՞ւ Հայաստանը չի խզում հարաբերություններն այդ պետության հետ։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը հայտարարեց, որ իրենք կանխելու են Տիգրանաշենի հանձնումը։

««Ուժեղ Հայաստան»-ը հզորացնելու է Տիգրանաշենը»,- հավելեց Ղազարյանը։