471 դիտում, 2 ժամ առաջ - 2026-11-02 09:40
Հայաստանով մեկ

Ինչ եղանակ է սպասվում

Ինչ եղանակ է սպասվում

Երևան քաղաքում նոյեմբերի 2-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի, 3-ի և 4-ի ցերեկը, 5-6-ը՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է անձրև։

Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5- 6-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի՝ 4-7 աստիճանով։

Այս մասին հայտնում է ՀՀ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։