1281 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-10 13:25
Հայաստանով մեկ

Անձրև, ամպրոպ և ուժեղ քամի․ ինչ եղանակ է սպասվում օգոստոսի 10-ին

Անձրև, ամպրոպ և ուժեղ քամի․ ինչ եղանակ է սպասվում օգոստոսի 10-ին

Օգոստոսի 10-ին Հանրապետության տարածքում սպասվում է հետևյալ եղանակային պատկերը՝

• Առանձին շրջաններում (երեկոյան ժամերին և գիշերը) սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տարածքի մեծ մասում կպահպանվի հիմնականում առանց տեղումների եղանակ:

• Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Շիրակում, Լոռիում և Տավուշում ցերեկը կգրանցվի +23...+28°C, Սյունիքում՝ +28...+33°C, իսկ Արարատյան դաշտում ջերմաստիճանը կհասնի +33...+35°C-ի:

• Հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ: