«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
«Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով»,- հայտնեցին կառույցից։
Ուշագրավ է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է այն բանից հետո, երբ «Իշխանություն» լրատվականը բրիֆինգի ընթացքում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյոք նա հանցակազմ չի՞ տեսնում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, և ինչո՞ւ դատախազությունը մինչ օրս վարույթ չի նախաձեռնել։
Ստացվում է՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարած կառույցը գործի է անցել միայն Փաշինյանին ուղղված հրապարակային հարցից հետո։
Այս ժամանակագրությունը հերթական անգամ վկայում է Աննա Վարդապետյանի՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորության և դատախազության անկախության վերաբերյալ։
Լիա Սարգսյան