5679 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 16:20
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը ո՞վ ա չեմ ճանաչում նման մարդու. Բագրատ Սրբազան

Փաշինյանը ո՞վ  ա չեմ ճանաչում նման մարդու. Բագրատ Սրբազան

Լրագրողների հետ զրույցում Բագրատ Սրբազանն անդրադարձել է Վեհափառ Հայրապետի՝ խորհրդարանի առաջին նիստին չմասնակցելու թեմային, ինչպես նաև եկեղեցու դեմ իրականացվող գործընթացներին։

Ըստ լրագրողների` ընդհանրապես, Վեհափառի ներկայությունը և խոսքը առաջին նիստին խորհրդարանի ավանդույթ էր, մինչ այս պահը միշտ է եղել

Լրագրողների կողմից հնչեցված հարցին, որ ընդհանրապես, Վեհափառի ներկայությունը և խոսքը առաջին նիստին խորհրդարանի ավանդույթ էր, մինչ այս պահը միշտ է եղել և երեկ հայտնի արտահայտությունը հնչեց հայտնի մարդու կողմից, ասեց՝ «ես նման կաթողիկոս չեմ ճանաչում»։
Բագրատ Սրբազանը պատասխանել է հետևյալ կերպ, « Ով, բայց ով է ասել», պատասխանը եղել է Նիկոլ Փաշինյանը, իսկ Սրբազանը ասել է`« Ով է դա, ես չեմ ճանաչում։ Ծանոթ մարդու մասին խոսեք։

«Սա շարունակվող հալածանքի հստակ արտահայտությունն է կամ ևս մի արտահայտության կերպերից մեկը։
Անցյալ անգամ էլ եմ ասել՝ երբ իրենք թե՛ 21 թվին, թե՛ նախագահական երդմնակալությանը խնդրում, աղաչում, պաղատում են, որ Վեհափառը գնա, ապագայում էլ կխնդրեն, կաղաչեն, կպաղատեն, որ Վեհափառը գնա իրենց այցելի բանտերում։ Բան չկա ուրիշ։ Խնդիր չկա»,-ասել է նա:

Անդրադառնալով Վեհափառ Հայրապետի և սրբազանների վերաբերյալ հնարավոր դատական գործընթացներին՝ Բագրատ Սրբազանն ասել է․

«Ես, անկեղծորեն ասած, մանրամասները չգիտեմ, բայց ամեն ինչ էլ սպասելի է։ Մի զարմացեք ոչ մի բանի վրա, զարմանալու տեղ չկա այլևս, հավելով, որ մանրամասները չգիտեմ գործի՝ ինչ բնույթ ունի, ինչու այդպես է եղել։ Որքան տեղյակ եմ, կապված է Վեհափառի իրավունքները իրացնելու հետ։ Այսինքն՝ այդ գործը կամ գործ են հարուցել, կամ մտնում են դատարան զուտ նրա համար, որ Ամենայն Հայոց Հայրապետն իր լիազորությունները, և՛ իրավունքները, և՛ պարտականությունները բարեխղճորեն իրացնում է, դրա համար, այնպես որ, մի՛ զարմացեք ոչ մի բանի վրա»,- ասաց Սրբազանը:

Բագրատ Սրբազանը անդրադարձել է նաև դատարանի նախորդ նիստի ընթացքում Արթուր Սարգսյանի վերաբերյալ կայացված որոշմանը։

«Նախորդ նիստին դատարանը, նաև դատավորը, մի շատ զազրելի որոշում կայացրեց՝ Արթուր Սարգսյանի մասով։ Նույնիսկ վերջում էլ ասաց՝ եթե ուզում է, կարող է առաջին նիստին ոստիկանի ուղեկցությամբ ներկայանա և մասնակցի առաջին նիստին խորհրդարանի, թե պատգամավոր է, ունի իրավունքներ և այլն։

Բագրատ Սրբազանը նշեց, որ ոչ մի բանի վրա ոչ զարմացեք, ոչ էլ ։ Մենք արձագանքելու ցանկություն չունենք։
Մենք պետք է ուղղակի գործենք, այդքանը։ «Քանի չարիքը մեր երկրի վրա իշխանություն ունի, ամեն ինչ էլ սպասեք»։

Ըստ Սրբազանի` հասարակությունը իր ասելիքը ասել է մեծ իմաստով և դարձյալ կասի։ Հիմա խնդիրը՝ թե ի՞նչ մեթոդներով, ի՞նչ միջոցներով, ի՞նչ կերպերով, սա արդեն ուրիշ հարց է, որ չեմ կարծում, որ այս պահին պետք է խոսել այդ մասին։

«Բայց հասարակությունը ասել է՝ իրենք ընտրություններում պարտվել են ժողովրդին։ Հիշեք՝ 51 տոկոսն իրենց ասել է՝ ոչ, ամեն ինչին։ Էն մնացած շերտերն էլ՝ այդ 49 տոկոսի մասին դեռ չեմ ասում։ Այնպես որ, լավ կլինի ամեն ինչ, Աստծով»,-եզրափակեց Սրբազանը: