«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, քաղաքացիներից մեկը, ով պատրաստվում էր կրկին սատարել Նիկոլ Փաշինյանին, անկեղծացավ՝ նշելով, որ չնայած չի կարդացել նախընտրական ծրագիրը, սակայն շարունակում է հավատալ նրան։
Նիկոլ Փաշինյանի աջակիցը վստահեցրեց, որ Ադրբեջանում կան հայկական հողեր, որոնք պետք է հետ ստանալ։ Ըստ նրա՝ առկա բոլոր խնդիրները Ռուսաստանի և Պուտինի հրամանների հետևանքն են, իսկ Ռուսաստանից վերջնականապես ազատվելու դեպքում ամեն ինչ կընկնի իր տեղը։
Հարցին, թե ինչպես է վերբերվում Սև լճի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, քաղաքացին պատասխանեց՝ «նորմալ չեմ համարում»։