1098 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-07 11:42
Օրենքի դաշտում Քաղաքական խաղադաշտ

«Այսպես կալանավորելով Նիկոլը գնալու է, ու որևէ մեկը չի մնալու»․ Մանուկյան

«Այսպես կալանավորելով Նիկոլը գնալու է, ու որևէ մեկը չի մնալու»․ Մանուկյան

«Բացի վճռականորեն դատապարտելու կոչերից, սատարումներից, ո՞ւր են ընդդիմադիր քաղաքական գործիչները»,- Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը քննող դատարանի դիմաց լրագրողը հարց է ուղղել «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, ԲՀԿ ցուցակով առաջադրված Արեգնազ Մանուկյանին։

«Ցավոք, պետք է համաձայնեմ ձեզ հետ․ այո՛, այստեղ պետք է լինեին ընդդիմադիր բոլոր ուժերը, որովհետև սա իմն ու քոնը չէ, իմ կամ քո քաղբանտարկյալ գոյություն չունի։ Ի վերջո այսպես կալանավորելով՝ Նիկոլը գնալու է ու որևէ մեկը չի մնալու, որ գա, դատարանի առջև խոսի ու սատարում հայտնի»,- ի պատասխան նշել է Արեգնազ Մանուկյանը։