471 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-06 17:17
Քաղաքական խաղադաշտ

Միրզոյանն ու Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

Միրզոյանն ու Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ասել Ժանասովայի հետ։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև ռազմավարական գործընկերության զարգացման հարցեր։

Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ՝ միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի տրամաբանությամբ հաղորդակցությունների ցանցի և փոխշահավետ տնտեսական ու տրանսպորտային կապերի զարգացմանը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման, փոխադարձ ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների միջև շփումների ընդլայնման հնարավորություններին։