453 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-28 17:36
Քաղաքական խաղադաշտ

ԵԽԽՎ զեկույցը փաստում է հունիսի 7-ի ընտրությունների բազմաթիվ խախտումները․ Գոհար Մելոյան

ԵԽԽՎ զեկույցը փաստում է հունիսի 7-ի ընտրությունների բազմաթիվ խախտումները․  Գոհար Մելոյան

ԵԽԽՎ զեկույցը ցույց է տալիս, որ հունիսի 7-ի ընտրությունները բազմակի խախտումներով են տեղի ունեցել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։

Նա նշեց, որ զեկույցում հստակ ամրագրված է ընտրովի արդարադատությունը։

«Արձանագրվել են վարչական ռեսուրսի կիրառման դեպքերը»,- մանրամասնեց Մելոյանը։

Նրա խոսքով՝ այս ամենն ընդդիմության փութաջան աշխատանքի արդյունք է։

«Այո՛, արդյունք է տալիս եվրոպական այսպիսի բարձր կառույցներով, մեզ համար պատիվ ու պատասխանատվություն է այս դրոշակը բարձր պահելու», ասաց Մելոյանը։