1281 դիտում, 21 ժամ առաջ - 2026-11-13 17:35
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը Դուբլինում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ու ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

Փաշինյանը Դուբլինում խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ու ԵՄ-ի հետ հարաբերությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Դուբլինի Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտ:

Վարչապետին դիմավորել է ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարկ Ռեդմոնդը: Նախ ՀՀ վարչապետի և ինստիտուտի ղեկավարության, իռլանդացի փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային նախաճաշ, այնուհետև հանդիպումը շարունակվել է քննարկման ու հարցուպատասխանի ձևաչափով:

Վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին, Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանը և այլ թեմաների:

Վարչապետ Փաշինյանը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի ևս: