429 դիտում, 4 ժամ առաջ - 2026-11-14 09:55
Հայաստանով մեկ

Ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ում

Կոնվերս Բանկը TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ի այցելուներին է ներկայացել հատուկ պայմաններով հիփոթեքով: Առաջարկը աչքի է ընկնում ոչ միայն տոկոսադրույքով, այլև մի շարք այլ առավելություններով, այդ թվում.

Դրա շրջանակում Բանկը ֆինանսավորում է ոչ միայն ՀՀ ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին՝ առաջարկելով հիփոթեք երեք արժույթով՝ ՀՀ դրամ, Եվրո և ԱՄն դոլար,

Սահմանված է ներդրումային գույք գնելու հնարավորությունը,

Հնարավոր է ֆինանսավորում առանց կանխավճարի՝ Բանկի համար ընդունելի լրացուցիչ գրավի առկայությամբ,

Որոշ դեպքերում հնարավոր է նաև վարկավորում` առանց եկամուտը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու։

Հիփոթեքից բացի, Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն ունեն ստանալ հատուկ պայմաններով ֆինանսավորում՝ առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար:

Հիփոթեքային առաջարկի մանրամասները, այդ թվում՝ տոկոսադրույքները և գործող ամբողջական պայմանները հասանելի են այստեղ:

Այլ մանրամասներ՝ 010 511 211

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: