426 դիտում, 3 ժամ առաջ - 2026-11-14 10:55
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանը և Թուրքիան շատ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանը և Թուրքիան շատ մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը. Փաշինյան

Հայաստանն ու Թուրքիան  մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Այս մասին Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) քննարկման ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպումը՝ այն գնահատելով դրական։

«Օրեր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ, և երկուստեք արձանագրեցինք, որ առաջընթաց ունենք և շատ մոտ ենք վերջին քայլին՝ այն է՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և լիարժեք բացել սահմանները»,- հայտարարել է Փաշինյանը։