630 դիտում, 4 ժամ առաջ - 2026-11-14 18:23
Հայաստանով մեկ Հայացք մշակույթին

«Ստացանք Հայոց շնորհազարդ Հայրապետի օրհնությունը՝ շարունակելու մեր ճանապարհն ավելի մեծ վճռականությամբ». Անուշ Վարդանյան

«Ստացանք Հայոց շնորհազարդ Հայրապետի օրհնությունը՝ շարունակելու մեր ճանապարհն ավելի մեծ վճռականությամբ». Անուշ Վարդանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը գրել է. 

Օրեր առաջ հանդիպեցինք Նորին Սուրբ Օծություն Տ. Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Վեհափառ Հայրապետին ներկայացրեցինք ազգային բարերար, Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ, ապօրինի բանտարկության մեջ գտնվող Սամվել Կարապետյանի հովանու ներքո իրականացվող հայրենանպաստ ծրագրերի արդյունքները: 

Մասնավորապես, հանդիպման ընթացքին ադրադարձանք Armat Media-ի հետ համատեղ իրականացվող «Հայոց Եկեղեցու Պատմություն» նախագծի ընթացքին, հաղորդաշարի ապագայի հետ կապված փոխադարձ պատկերացումներով կիսվեցինք ծերունազարդ Հովվապետի հետ:

 Հայոց Հայրապետը մեզ փոխանցեց մեր ծրագրերին վերաբերելիք իր հայրական խրատներն ու խորհուրդները: 

Հաղորդման 20-րդ հոբելյանական հաղորդմանն ընդառաջ ստացանք հայոց շնորհազարդ Հայրապետի օրհնությունը` շարունակելու մեր ճանապարհը` ավելի մեծ վճռականությամբ:

Աստված օգնական, Վեհափառ Տեր, և մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ Աջոյն: