1497 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-25 12:44
Օրենքի դաշտում

Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են. Գոհար Մելոյան

Քոչարյանների ընտանիքի նկատմամբ գործողությունները հակաիրավական են. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը գրել է․

«Ոչ մի նոր բան, դեժավյու․․․

Ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյան և վարչապետ Նիկոլ Փաշինյան հարցուպատասխանին անմիջապես հաջորդող առավոտյան Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները ԲԱՑԱՌՈՒՄ են որևէ փաստարկ, որ սա քաղաքական հետապնդում չէ․․․

Հետևաբար՝ հնարավոր քրեական վարույթներով իրականացվող գործողությունները հակաիրավական են․

Պառլամենտարիզմ, անձեռնմխելի մանդատ, խոսքի ազատություն՝ այն խախտելու իրավահետևանքային գործիքակազմով, անձնական ազատություն, անձեռնմխելիություն, իրավունքի գերակայություն, սեփականության իրավունք… չէ, չենք լսել…»։