501 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 17:14
Մարդկային պատմություններ

«Մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի»․ Զառա Բադալյանը՝ Քոչարյանների ընտանիքի հետապնդումների մասին

«Մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի»․ Զառա Բադալյանը՝ Քոչարյանների ընտանիքի հետապնդումների մասին

Արդեն երկու ամիս է, ինչ Սեդրակը ապօրինի կալանավորված է։ 2018 թվականից ի վեր, ընդդիմանալով այս իշխանություններին, անցել ենք բազմաթիվ հետապնդումների ու ճնշումների միջով։ 2026 թվականի ընտրությունները ուղիղ եթերում կեղծելուց հետո վախկոտները, արդեն նախապատրաստած սցենարով, կրկին, արդեն 4-րդ անգամ, կալանավորեցին Ռոբերտ Քոչարյանին և Սեդրակին։ Ի դեպ, Լևոնը ևս անցնում է քրեական գործով՝ ոստիկանին հարվածելու հոդվածով, այնինչ ուղիղ եթերում բոլորս ականատես ենք եղել հակառակի։ Քոչարյան ընտանիքի բոլոր տղամարդիկ հետապնդվում են այսօր։

Ակնհայտ է, որ բարդույթ ունեք հաղթանակած, կայացած ու ստեղծարար մարդկանցից, և նրանց կողքին առավել ընդգծված է դառնում ձեր ճղճիմ էությունը։

Անկեղծ լինեմ՝ ամենահեշտ օրերը չենք ապրում։ Բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի։

Վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն, ամուր և գլուխներս բարձր։
Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ, այսքանը…

Այս մասին գրել է Սեդրակ Քոչարյանի կինը՝ Զառա Բադալյանը՝ հրապարակելով ընտանեկան լուսանկարներ