1242 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-15 16:51
Աշխարհով մեկ

4-ամյա տղան վերցրել է մոր ատրճանակն ու կրակել 2-ամյա եղբոր վրա

4-ամյա տղան վերցրել է մոր ատրճանակն ու կրակել 2-ամյա եղբոր վրա

ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան մահացու հրազենային վիրավորում է ստացել գլխի շրջանում՝ չորս տարեկան զարմիկի արձակած կրակոցի հետևանքով։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Նշվում է, որ Ջորջիայից ընտանիքը ժամանել է Ֆլորիդա՝ փոքրիկի ծննդյան օրը նշելու համար։

Մեծահասակները երկու երեխաներին թողել են մեքենայում և գնացել վարձակալած բնակարանը գրանցելու։ Երեխաները մնացել են առանց հսկողության, երբ 4 տարեկան տղան վերցրել է առանց պատյանի պահվող ատրճանակը և կրակել։ Քննությամբ պարզվել է, որ զենքը պատկանել է տղայի մորը։