«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն այսօրվա քարոզարշավի մեկնարկը տվեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից։
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանն ի ելությում բարձրաձայնեց համայնքային և համաքաղաքային մի շարք խնդիրներ՝ շեշտելով, որ Մալաթիա-Սեբաստիան մայրաքաղաքի ամենաաղտոտված թաղամասերից մեկն է։
Մանուկյանն անդադարձ կատարեց նաև կրթական ենթակառուցվածքներին։ Նա նշվեց, որ վերջին տարիներին Երևանում և հատկապես Մալաթիա-Սեբաստիայում որևէ նոր մանկապարտեզ չի կառուցվել, իսկ գոյություն ունեցողների մի մասը գտնվում է վթարային և հակասանիտարական վիճակում։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենց ծրագրով նախատեսում են Երևանում կառուցել առնվազն 50 նոր մանկապարտեզ և հիմնանորոգել ևս 80-ը։