654 դիտում, 5 ամիս առաջ - 2026-04-30 11:57
Քաղաքական խաղադաշտ

Նիկոլ Փաշինյան, ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիներն ու վայելում են անհասկանալի «փողերը». Մեսրոպ Մանուկյան

Նիկոլ Փաշինյան, ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիներն ու վայելում են անհասկանալի «փողերը». Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը շարունակում է նոր սկսած շարքը։

«Թե ինչպե՞ս են ՔՊ-ականները հաղթահարել աղքատությունն իրենց գլխուներում և գրպաններում,

թե ինչո՞վ պետք է զբաղվեին կոռուպցիայի դեմ պայքարողները։

Նիկոլ Փաշինյան, Դուք հա՞շտ եք, որ ամենակարկառուն նախկինները դարձել են Ձեր ամենասիրելիները, Ձեր կողքով քայլում ու վայելում են անհասկանալի «փողերը»։

Այսօր, ովքեր չունեն սկզբունք և հլու-հնազանդ ծառայում են ՔՊ-ին, նրանք արտոնյալ են և իրենց ամեն ինչ կարելի է։

Արձանագրում ենք, որ «նախկինը» դա ֆիկտիվ կեղծ կատեգորիա է և ՔՊ-ի կողմից նշանակովի կատեգորիա։ Մյուս անգամ նախկինների անունը տալուց բերաններդ մի բանով կծեփեք ու վեր կընկնե՛ք տեղներդ։

Ցավում եմ, որ այս անգամվա իմ հաճախորդն Աննան էր»,- գրել է նա։