549 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-07 15:30
Հայաստանով մեկ

Հրդեհ է բռնկվել Երևանյան լճին հարակից ձորում

Հրդեհ է բռնկվել Երևանյան լճին հարակից ձորում

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երևանյան լճին հարակից ձորում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Այրվում են խոտածածկույթ և եղեգնուտ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին։