1527 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-27 13:07
Հայաստանով մեկ

Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 27-ին՝ ժամը 12։35-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում գտնվող ՓԲԸ-ներից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։59-ին։