1527 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-23 15:09
Հայաստանով մեկ

Երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Երթևեկության փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Հուլիսի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սայաթ-Նովայի պողոտայում, մասնավորապես` Սայաթ-Նովայի պողոտայի Սբ. Աննա եկեղեցու հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը կտեղափոխվի դեպի Աբովյան փողոցի ուղղությամբ, իսկ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև վերոնշյալ նշանը կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: