282 դիտում, 42 րոպե առաջ - 2026-10-22 11:24
Հայաստանով մեկ

Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովա պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի

Հոկտեմբերի 23-ից Տերյան փողոցում և Սայաթ-Նովա պողոտայում երթևեկության փոփոխություն կլինի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից։