321 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 15:50
Հայաստանով մեկ

Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել

Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 00։26-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Ռասկատլյան փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։05-ին, մարվել՝ 01։47-ին։ Այրվել են տան հյուրասենյակից և խոհանոցային հատվածից 50 քմ տարածք՝ գույքով։ Մեկ քաղաքացու տեղում ցույց է տրվել բուժօգնություն։