276 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-26 16:16
Քաղաքական խաղադաշտ

«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում»․ Ջեյհուն Բայրամով

«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում»․ Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է ավարտին հասցնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը՝ միաժամանակ նշելով, որ Երևանը տարբեր ժամկետներ է ներկայացնում դրա ստորագրման համար։

Նա այս մասին ասել է Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Բայրամովի խոսքով՝ ադրբեջանական կողմը ուշադիր հետևում է խաղաղության գործընթացի վերաբերյալ հայ պաշտոնյաների հայտարարություններին։

Նա պնդել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Ադրբեջանը մի շարք միակողմանի քայլեր է ձեռնարկել, ինչը, նրա խոսքով, տեսանելի է եղել նաև Հայաստանին։

Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին՝ Բայրամովը նշել է, որ Սահմանադրության փոփոխությունը բխում է հենց Հայաստանի իշխանությունների շահերից։

«Ադրբեջանը միշտ պատրաստ է վերջնական կետ դնել խաղաղության պայմանագրի հարցում և հավատարիմ է մնում այս գործընթացին»,- եզրափակել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։