Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ պարունակող դրույթները: Այս մասին թուրքական «Haber Global» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նրա խոսքով՝ Երևանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթաց, և այդ պահանջների վերացումից հետո Բաքուն խոչընդոտներ չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման համար. «Տարածաշրջանում փաստացի խաղաղությունն արդեն հաստատված է»: