1449 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 12:27
Քաղաքական խաղադաշտ

Հաջիևը մանրամասներ է հայտնել Փաշինյան–Ալիև հանդիպումից

Հաջիևը մանրամասներ է հայտնել Փաշինյան–Ալիև հանդիպումից

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է «շատ կառուցողական մթնոլորտում»։

Նրա խոսքով՝ կողմերը շարժվում են խաղաղության ուղղությամբ և սովորում են ապրել խաղաղության պայմաններում։

Հայաստանի և Ադրբեջանի կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ փոխգործակցություն՝ խաղաղության օրակարգի հետագա առաջմղման և երկու երկրների միջև վստահության ամրապնդման նպատակով։

Հաջիևի խոսքով՝ քննարկվել է նաև առևտրային հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ երկու երկրների միջև և տարածաշրջանում կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնումը։