1050 դիտում, 5 օր առաջ - 2026-10-02 10:23
Քաղաքական խաղադաշտ

Հաջիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին

Հաջիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026 տարածաշրջանային ֆորումում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում հաստատվել են խաղաղություն և անվտանգություն, սակայն կարևոր է ապահովել դրանց կայունությունը։

«Երկար տարիներ շարունակված հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորվել է, և Ադրբեջանը ցուցաբերել է ռազմավարական համբերություն և առաջնորդություն։ Մենք միշտ ասել ենք, որ հաղթել ենք պատերազմում, բայց կարևոր էր անել ևս մեկ բան՝ հաղթել խաղաղությունը։ Սա իսկապես չափազանց բարդ խնդիր էր, որը պահանջում էր ռազմավարական մտածողություն, համբերություն և նախագահի առաջնորդություն»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Հաջիևի խոսքով՝ «այժմ տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված»։

«Մեր անկախության առաջին իսկ օրերից մենք չունեինք բավարար խաղաղություն մեր հողում։ Սակայն այժմ մենք քրտնաջան աշխատում ենք, և այսօր տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է։ Սակայն խաղաղությունը չպետք է մնա միայն թղթի վրա»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզի Շաքի գյուղ ադրբեջանցի է մտել ու կրակել հայ կնոջ ոտքին։