474 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-06 10:03
Հայաստանով մեկ

Գյումրիի խանութներից մեկում անչափահասին ալկոհոլային էներգետիկ ըմպելիք են վաճառել

Գյումրիի խանութներից մեկում անչափահասին ալկոհոլային էներգետիկ ըմպելիք են վաճառել

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Գյումրիում գտնվող «Բասեն» սուպերմարկետի գանձապահներից մեկը անչափահասին վաճառել է ալկոհոլային էներգետիկ ըմպելիք։ Անչափահասին հարցրել են, թե արդյոք չափահա՞ս է, և իմանալով, որ անչափահաս է, միևնույնն է, վաճառել են ալկոհոլային էներգետիկ ըմպելիքը։ Այս մասին գրառում է կատարել անչափահասի մայրը։


«Բասեն սուպերմարկետ, խնդրում եմ կարգավորել ձեր գանձապահների աշխատանքը։ Վաճառք ապահովելու համար անչափահասների վրա ալկոհոլային խմիչք չեն վաճառում, և դա այն դեպքում, երբ հարցնում են՝ չափահա՞ս ես, պատասխանում են՝ ոչ, ու ոչ մի խնդիր դրանում չեն տեսնում»,— գրված էր գրառման մեջ։

Արամ Դավթյան