Իսպանաբնակ վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի երևանյան համերգը, որը պետք է կայանար ապրիլի 9-ին, երաժշտի առողջական խնդիրների պատճառով հետաձգվել է. սպասված երեկոն տեղի կունենա մայիսի 19-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ձեռք բերված բոլոր տոմսերը կմնան ուժի մեջ։
Մալիկյանն ափսոսում է, որ ստիպված են եղել հետաձգել համերգն ու խոստովանում է, որանհամբեր սպասում է Հայաստանի երկրպագուների հետ հանդիպմանը, քանի որ հայ հանդիսատեսիջերմությունն ու անկեղծությունն առանձնահատուկեն։
«Հայաստան վերադարձն ինձ համար պարզապեսաշխատանքային այց չէ. այն խորապես անձնականնշանակություն ունի։ Հայաստանն իմ հայրենիքն է, իմարմատների մի մասն է։ Ամեն անգամ Հայաստան գալիս մի յուրահատուկ զգացում եմ ունենում. կարծես վերադառնում եմ տուն»,-նշում է ջութակահարն ու հավելում՝ աշխարհի տարբերբեմերում ելույթ ունենալը մեծ երջանկություն է, բայցՀայաստանի հանդիսատեսը ոչ միայն լսում է երաժշտությունը, այլև ապրում է դրանով, իսկ այդզգացմունքային խորությունն ու անկեղծությունըհազվադեպ երևույթներ են։
Հայաստանյան բեմում իրեն պարզապես արտիստ չիզգում, այլ մեծ ընտանիքի մի մաս։
Մալիկյանի Intruso World Tour-ի շրջանակումկազմակերպված երևանյան համերգին ջութակահարի հետ բեմում կլինեն երաժիշտներ, որոնց հետ երկար ճանապարհ է անցել։ Նրանք ենդաշնակահար Իվան «Մելոն» Լյուիսը, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադոն, թմբկահար Գեորվիս Պիկո Միլանը, կիթառահարԴայան Աբադը:
Նույն երաժիշտների հետ Մալիկյանը երևանյանբեմում ելույթ է ունեցել 2023 և 2024 թվականներին՝ անմոռանալի հիշողություններ նվիրելովհանդիսատեսին:
«Սպասվող համերգային երեկոն յուրահատուկ է լինելու՝ լի տարբեր հույզերով, երաժշտությամբ և կենդանի էներգիայով։ Մենք պատրաստել ենք միծրագիր, որը միավորում է յուրահատուկ աշխարհներն ու պատմությունները։ Իհարկե, առանցանակնկալների չի լինի, բայց ամենամեծանակնկալը հենց այն կապն է, որը ստեղծվում է երաժիշտների և երաժշտասերների միջև»,-նշում է ջութակահարը։
Ասում է՝ Intruso-ն ներքին ճանապարհորդություն է. պատմում է այն պահերի մասին, երբ քեզ օտար ես զգում աշխարհում, նույնիսկ՝ ինքդ քեզ հետ, բայց այդօտարությունը վերածվում է ստեղծագործության. հենց այդ ապրումներից է ծնվում երաժշտությունը։
«Ուզում եմ, որ մարդիկ այդ պատմության մեջտեսնեն նաև իրենց։ Կարծում եմ՝ բոլորս երբեմն մեզintruso ենք զգում»,-ընդգծում է երաժիշտը։