339 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-24 12:10
Քաղաքական խաղադաշտ

Որքան գումար կհատկացվի արտերկրյա այցերի ծախսերի համար

Որքան գումար կհատկացվի արտերկրյա այցերի ծախսերի համար

Վարչապետի աշխատակազմի անխափան գործունեությունն ապահովելու նպատակով հատկացվել է ևս 94,6 միլիոն դրամ (մոտ 260 հազար դոլար — խմբ․), որն ուղղվելու է արտասահմանյան աշխատանքային այցերի ֆինանսավորմանը։ Որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության սեպտեմբերի 24-ի նիստում։

Գումարը հատկացվել է հենց վարչապետի աշխատակազմի կազմակերպած գնումների արդյունքում առաջացած խնայողությունների հաշվին։