333 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-09 08:26
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

Ինչու կոմունալ վճարները ներառված չեն թոշակառուների ծախսերի մեջ, որից վերջիններս հետվճար են ստանում․ Արսեն Թորոսյան

Ինչու կոմունալ վճարները ներառված չեն թոշակառուների ծախսերի մեջ, որից վերջիններս հետվճար են ստանում․ Արսեն Թորոսյան

660 հազար քաղաքացիներից 380 հազարն օգտվում է հետվճարի համակարգից, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

«2025 թվականին այն 12 տոկոս էր՝ մինչև 6000 դրամ, հունվարի 1-ից այն դարձել է 20 տոկոս՝ 10 հազար դրամ։ Մինչ օրս ծրագրի շրջանակներում քաղաքացիներին վերադարձվել է 31 մլրդ դրամ»,-ասաց Թորոսյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե ինչու կոմունալ վճարները ներառված չեն թոշակառուների ծախսերի մեջ, որից վերջիններս հետվճար են ստանում, Թորոսյանն արձագանքեց.

«Հետվճարի նպատակներից մեկն էլ տնտեսության՝ ստվերից դուրս գալն է եղել, որով պետք է հավելյալ հարկեր հավաքագրվեն, որպեսզի կարողանանք բարձրացնել կենսաթոշակները և մնացած բոլոր ծախսերը։

Կոմունալներն ի սկզբանե եղել են ծրագրում, հետո են հանվել, որովհետև կոմունալ վճարումները երբեք չեն եղել ստվերում, դրանք խիստ հաշվառված են եղել և հարկային մուտքեր գեներացնելու խնդիր չենք կարող լուծել»։