«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այսօր Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ Ագարակում էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավը սկսել է Սյունիքի մարզից։ Ագարակում կատարած շրջայցի ժամանակ քաղաքացիներից մեկը մոտեցավ Փաշինյանին և օգնություն խնդրեց։
«Ես Սիսիանից եմ, վարկեր և այլ ֆինանսական խնդիրներ ունեմ, բայց ո՛չ թոշակ եմ ստանում, ո՛չ էլ կարողանում եմ աշխատանք գտնել»,- ասաց նա։
Փաշինյանը հետաքրքրվեց, թե քաղաքացին ինչո՞ւ 64 տարեկան հասակում դեռևս թոշակ չի ստանում։
«Պարոն Փաշինյան, ես Սովետական Միության տարիներին աշխատել եմ, գնացել եմ 63 տարեկանում թղթերս լրացրել, որ թոշակ տան, բայց ինձ ասել են, որ ստաժ չունեմ, ստաժս կորել է»,- պատասխանեց քաղաքացին։
Քաղաքացու խնդրանքին ի պատասխան՝ Փաշինյանն ասաց․«Եթե ստաժը չի հերիքում, 65-ից պետք ա ստանաս թոշակ, այսինքն՝ եկող տարի։ Շարունակեք աշխատանք փնտրել, կընդունեն ձեզ»,- ասաց նա։