Մեր, երկրի ղեկին հայտնվել է մի խուլիգան և մենք թույլ չենք տալու որպեսզի այս չարիքը նորից վերարտադրվի։ «Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին այսօր Քասախում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի գործող իշխանությունների քաղաքականությունը հանգեցնում է երկրի անվտանգության և պետականության կորստի։ Նա քաղաքացիներին կոչ է անում միավորվել՝ երկրում առկա ճգնաժամային իրավիճակը փոխելու համար։
Ըստ Սաղաթելյանի՝ երկրի ղեկին հայտնվել է մի մարդ, որի գործելաոճը նա համեմատում է անփորձ վարորդի հետ։