Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակներում նախորդ շաբաթ հանդիպումներ ենք ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, ինչպես նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ։
\nՔննարկել ենք մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր։
\nԸնդհանուր առմամբ, անկյունաքարային հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում:
\nԱռաջիկայում կշարունակվեն քննարկումները քաղաքական, հասարակական դաշտի դերակատար ուժերի հետ:
\nՀ.գ. Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.
\n1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,
\n2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,
\n3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,
\n4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,
\n5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,
\n6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում։
\n\nԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան