441 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-15 10:12
Քաղաքական խաղադաշտ

ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը

ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը



Գրում է․ ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
Քրիստինե Վարդանյան

Առավոտյան կադրեր տարածվեցին Զվարթնոց օդանավակայանից, որտեղ երևում է ինչպես է իշխող ուժի պատգամավորներից մեկը մեծ շուքով դիմավորում Հայրենիք վերադարձած գերիներից մեկի կնոջը։

Ընդհանրապես, իշխող ուժի ներկայացուցիչները երեկվանից լծվել են գերիների ու նրանց հարազատների էմոցիաների հաշվին լայքեր ապահովելու գործընթացին։

Ու որպեսզի դուք պատկերացնեք տարբերությունը, միայն ասեմ, որ Վիգեն Էուլջեքջյանի կնոջ Հայաստան ժամանելու բոլոր հարցերի մասին հոգ է տարել ՀՅԴ-ն. տոմսը գնել են ՀՅԴ Լիբանանի կառույցի ընկերները, Հայաստանում կեցության մասին հոգացել է Իշխան Սաղաթելյանը, նրան օդանավակայան դիմավորելու է գնացել ՀՅԴ անդամներից մեկը։