1437 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-11 12:04
Հայաստանով մեկ

Որքան գումար կհատկացվի դպրոցներ տանող ճանապարհների նորոգման համար

Որքան գումար կհատկացվի դպրոցներ տանող ճանապարհների նորոգման համար

Կառավարությունը միջոցներ է հատկացրել ճանապարհաշինարարական աշխատանքների համար։ Համապատասխան որոշումը սեպտեմբերի 11-ին ընդունվել է Հայաստանի կառավարության նիստում։

Նշվել է, որ որոշման ընդունումը պայմանավորված է դպրոցներ տանող ճանապարհների նորոգման աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ։

Այդ նպատակների համար հատկացվել է 1 մլրդ 98 մլն դրամ։