354 դիտում, 10 ամիս առաջ - 2025-11-21 08:01
Քաղաքական խաղադաշտ

Ղազախստանը քննարկում է Թուրքիա տանող նոր առևտրային ուղի՝ Հայաստանի միջով

Ղազախստանը քննարկում է Թուրքիա տանող նոր առևտրային ուղի՝ Հայաստանի միջով

Ղազախստանը կարող է նոր առևտրային ուղի բացել դեպի Թուրքիա՝ Հայաստանի տարածքով։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է Ղազախստանի էկոնոմիկայի նախարար Սերիկ Ժումանգարինը։ Նրա խոսքով՝ այս երթուղին Աստանային կապահովի ուղիղ մուտք թուրքական նավահանգիստներ։

\n

«Այժմ մենք անցնում ենք Ադրբեջանի միջոցով դեպի Վրաստանի Սև ծովի նավահանգիստներ։ Նոր ուղին հնարավորություն կտա անցնել Նախիջևանով և անմիջապես հասնել Թուրքիա ու նրա ծովային նավահանգիստներ»,– ասել է նախարարը։

\n

Նշվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանում։