1668 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-17 14:17
Հայաստանով մեկ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով կան տուժածներ

Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ, այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:

Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:

Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,- նշել են նախարարությունից։