1500 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-16 12:53
Աշխարհով մեկ

Ավտոբուսի շրջվելու հետևանքով 46 մարդ է տուժել

Ավտոբուսի շրջվելու հետևանքով 46 մարդ է տուժել

Թուրքիայի Ամասիայի նահանգում շրջվել է Ստամբուլ-Օրդու երթուղով ընթացող երկհարկանի ուղևորատար ավտոբուսը։ Նախնական տվյալներով՝ վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը շրջվել է Մերզիֆոն քաղաքի Սարըքյոյ շրջանում։ Այս մասին հայտնում է Anadolu-ն։
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով 46 մարդ է տուժել։ Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ։