3225 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-28 14:32
Աշխարհով մեկ

7,1 մագնիտուդով երկրաշարժից տուժել է ավելի քան 50 մարդ

7,1 մագնիտուդով երկրաշարժից տուժել է ավելի քան 50 մարդ

Ճապոնիայի հարավային Կյուսյու կղզու Կումամոտո պրեֆեկտուրայի շրջանում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի ազգային օդերևութաբանական վարչությունը։

Երկրաշարժի հետևանքով բռնկվել են հրդեհներ, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ, փլուզվել են շենքեր, ինչպես նաև հոսանքազրկումներ են գրանցվել։
NHK հեռուստաընկերությունը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 50 մարդ։
Երկրաշարժից հետո հայտարարվել է ցունամիի վտանգ․ Արիկայե և Յացուսիրո ծոցերի ափամերձ հատվածների համար կանխատեսվում են մինչև 1 մետր բարձրությամբ ալիքներ։