1692 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-29 11:28
Աշխարհով մեկ

Ծայրահեղ շոգի պատճառով մեկ շաբաթում զոհվել է ավելի քան 1300 մարդ

Ծայրահեղ շոգի պատճառով մեկ շաբաթում զոհվել է ավելի քան 1300 մարդ

Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում զոհվել է ավելի քան 1300 մարդ, այս մասին հայտնել է ԱՀԿ գլխավոր տնօրենը։

Ըստ Թեդրոս Գեբրեյեսուսի՝ ներկայումս Եվրոպայում շուրջ 150 միլիոն մարդ ապրում է ծայրահեղ շոգի պայմաններում։ Նրա խոսքով՝ Եվրոպայի բնակելի տները, աշխատավայրերը և դպրոցները կառուցված չեն նման բարձր ջերմաստիճանների համար, մինչդեռ անոմալ շոգն այժմ գրեթե ամենամյա երևույթ է դարձել։