1344 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-10 13:44
Աշխարհով մեկ

40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

40 աստիճան շոգի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել

Իսպանիայի հարավում գտնվող Անդալուսիա ինքնավար համայնքում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է առնվազն 11 մարդ, ևս 19-ը համարվում են անհետ կորած։

Անդալուսիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ հրդեհի հավանական պատճառը եղել է էլեկտրահաղորդման գծի ընկնելը։ Դրանից հետո կրակը արագ տարածվել է Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքի շրջակայքի անտառածածկ տարածքներում։

Տեղական իշխանությունները նաև հայտնել են, որ նախնական տվյալներով զոհվածներից չորսը Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ են։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր հրշեջներ և փրկարարներ։ Հարավային Եվրոպայում շարունակվող անոմալ շոգի ֆոնին, երբ օդի ջերմաստիճանը հասնում է մոտ 40°C-ի, տարածաշրջանի մի շարք երկրներում բռնկվել են լայնածավալ անտառային հրդեհներ։