489 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-25 09:53
Քաղաքական խաղադաշտ

Էշի քուռակն առնվազն էշ է դառնում. Սուրեն Մանուկյան

Էշի քուռակն առնվազն էշ է դառնում. Սուրեն Մանուկյան

Սուրեն Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում պատախանել է Խաչատուր Քոքոբելյանին.

«Ժողովրդական ասացվածք կա․ էշի քուռակն առնվազն էշ է դառնում, իսկ մարդ կա՝ նույնիսկ այդ նվազագույն մակարդակին չի հասնում։

Մոտ չորս տարի առաջ խաչատուր քոքոբելյանը, շրջանառության մեջ դնելով իր հոր «առևանգման» հորինված պատմությունը, Սուրեն Մանուկյանի ձերբակալությունից ընդամենը երեք ժամ առաջ ինքնավստահ հայտարարեց, թե իբր արդեն կան ձերբակալվածներ՝ երեքը Հայաստանում, մյուսները՝ արտերկրում։

Նշել է նաև, որ ոչ ինքն, ոչ իր ընտանիքի անդամները չեն ճանաչում Սուրեն Մանուկյանին․ սա կրկին ցայտուն սուտ է, ինչպես մնացած ամբողջ պատմությունը։ Սովորականի պես խոստացվեցին «մանրամասներ»։ Եվ, նույնքան սովորականի պես, դրանք այդպես էլ չհնչեցին ։

Այսօր արդեն կասկածի տեղ չի մնացել․ արտերկրում ոչ ոք չի ձերբակալվել, որևէ ապացույց գոյություն չունի, և ամբողջ պատմությունը սկզբից մինչև վերջ կեղծիք էր։ Ու ամենամեծ, ծիծաղելի սուտը, որը մենք երբևէ լսել ենք այս կեղծ քրեական գործում, այն է, երբ ասում են. «Գումարը տրվել է հոր ենթադրյալ առևանգումից հետո, այսինքն՝ տուն վերադարձնելուց հետո»։ Մեկ բան միայն բացարձակ հստակ է․ խաչատուր քոքոբելյանը կրկին հանդես եկավ իր իսկական դերում՝ իր ոճին հավատարիմ՝ որպես գործ տվող, մատնիչ ու բարոյական աղբ, իսկ քննիչը՝ որպես կամակատար գործիք։

Սա սխալ չէր, սա տգետ սայթաքում չէր, այլ սա գիտակցված, հաշվարկված և նպատակային սուտ՝ ուղղված մեկ մարդու վարկաբեկմանը՝ հանուն անձնական բիզնես շահերի։


Բայց ամենանվաստացուցիչը այստեղ նույնիսկ ուրիշին վարկաբեկելը չէ, ամենանվաստացուցիչն այն է, որ այդ կեղծիքը կառուցվեց հարազատ հոր հաշվին։ Երբ մարդը պատրաստ է սուտ հորինել, մատնություն անել ու մարդկանց ճակատագրերի վրայով քայլել՝ անգամ հարազատ արյունը զոհաբերելով, դա այլևս կերպար չէ՝ դա բարոյական լիակատար դատարկություն է՝ անարժան որևէ հարգանքի»։