6660 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-09 12:45
Քաղաքական խաղադաշտ

Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի

Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի

Նրա խոսքով` արվել է ամեն ինչ՝ ապահովելու համար, որ այդ կուսակցությունների օգտին քվեարկած մարդկանց քվեաթերթիկները ոչնչացվեն կամ վնասվեն։

«Տեղական դիտորդները և ընդդիմությունն արդեն հայտնել են քվեարկության ընթացքում խախտումների մասին։ Եղել է «կարուսելային քվեարկություն», քվեաթերթիկների հեռացում, բաց քվեարկություն և զինվորականների կողմից խմբային քվեարկություը։ Ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններ են եղել թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ լռության օրը, թե՛ քվեարկության օրը»,- ասել է պատգամավորը ՏԱՍՍ լրատվական գործակալությանը։